ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը, «Առավոտ»-ին որոշ մանրամասներ է պատմել 2000թ. մայիսին  Ռոբերտ Քոչարյանի եւ զոհվածների կանանց  հանդիպման մասին.  «Ունեցանք շատ ծանր խոսակցություն: Ինքը բոլորովին այն տոնով ու կերպարով չէր, ինչ որ մեր տուն էր եկել: Ճիշտ հակառակը: Երբ հերթը ինձ հասավ, ես ասացի՝ պարո՛ն Քոչարյան, զինդատախազ Ջհանգիրյանն անձամբ ինձ ասել է, որ իմ ձեռքերը կապում են, ինձ չեն թողնում աշխատել, դուք ինձ չեք օգնում, ի՞նչ է սա նշանակում: Նա հեռախոսը վերցրեց, հանձնարարեց Գագիկին գալ: 5 րոպե հետո Ջհանգիրյան Գագիկը հայտնվեց այդ սենյակում, նստեց մեզ թիկունքով՝ մեր հետեւում, ոչ մեկս դեմքը չէինք տեսնում: Եվ Քոչարյանը հարցրեց՝ Գագո՛, տիկին Անահիտն ասում է՝ դու էսպիսի բան ես ասել: Ասաց՝ ես այդպիսի բան չեմ ասել: Ես շրջվեցի ու ասացի՝ Դուք տղամա՞րդ եք… Այդ օրը մենք առանց ցտեսություն ասելու, առանց որեւէ մեկի ուղեկցության ուղղակի վեր կացանք եւ դուրս եկանք այդ կաբինետից: Դա եղել է վերջին անգամ, որ ես հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ու չէի ուզենա երբեք, որ հանդիպեի»:

ԴԻՄԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ ՄՈՌԱՑԱՆ
Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այսօր պաշտոնական արարողության ժամանակ, թե՛ դրսում, թե՛ ներսում, պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության… «Շնորհակալություն նաեւ ճարտարապետին, շինարարներին ու քանդակագործներին…» ընդամենն այսքանը հնչեց… Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես հասկանալ նրանց, ում հետ ամենօրյա շփումից հետո, պարզվում է, ընդամենը անանուն ճարտարապետ եմ…  Կարելի է կարծել, թե՝ կամ էս երկրի միակ ճարտարապետն եմ, կամ անունս Ճարտարապետ է…:)) Նաեւ չգիտեմ, թե ինչ հրաշք է պատահում, երբ չեն մոռանում քաղաքում կառուցվող հերթական այլանդակության կամ հերթական քանդականման զանգվածի հեղինակին…»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 16-ին, 17-ին, 19-ին եւ 20-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 16-ից 20-ը` հատկապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ ու ամպրոպ, 16-17-ին, 19-20-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  

ՎԵՐՋԻՆ ՍԱՀՄԱՆԸ
Պռոշյանի գյուղապետի  գերեզմանը պղծելու կապակցությամբ երեկ ՀՅԴ գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ. «Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսեւորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»:




Լրահոս