ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիրի բացմանն ու դրան հաջորդած ճաշկերույթին ՀՀԿ-ն ողջ կազմով ներկա չի եղել. ՀՀԿ երիտասարդական գվարդիայի անդամները` Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը, ինչպես նաեւ վարչապետի սիրելի շատ նախարարներ չեն մասնակցել ճաշկերույթին, ինչն աննկատ չի անցել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը մասնակցել է եկեղեցու բացմանը, իսկ երեկոյան ճաշկերույթին չի մնացել, քանի որ որպես Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյին դիմավորող-ճանապարհող պաշտոնական պատվիրակության անդամ՝ այդ ժամին մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան:




Լրահոս