ԿԳԱ ԿԱՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակում 13-րդ համարը զբաղեցնող դերասան Հրանտ Թոխատյանը թեեւ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չէ, նույնիսկ չմասնակցեց ընտրությունների քարոզարշավին, այնուամենայնիվ, ավագանու անդամ է ընտրվել: «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել՝ արդյոք հաշվի են առել իր ցանկությունը՝ նրա անունը ցուցակում ընդգրկելուց առաջ, թե դերասանը մտադիր է քաղաքապետարանում աշխատել: «Աշխատելու իմ համաձայնությունը եղել է դեռ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Այդ իսկ պատճառով ես կամ ցուցակում: Իսկ գալուց կիմանամ անելիքս»,-նշեց նա:




Լրահոս