ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի հայտարարությանը:
Պուտինը և Օբաման քննարկել են Ուկրաինայի իրավիճակն ու Սիրիայում քաղաքական կարգավորման հարցը:
Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը հեռախոսազանգը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել Մինսկի համաձայնագրերը, այդ թվում՝ ուղիղ երկխոսություն հաստատել Դոնբասի հետ»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ծագած կոնֆլիկտը, ինչպես նաև ԿԺԴՀ կողմից ջրածնային ռումբի փորձարկումը: