ԱՄՆ-ում կալանավորվել է ՀԴԲ կողմից 10 ամենափնտրվող հանցագործներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյին հաջողվել է բերման ենթարկել 10 ամենափնտրվող հանցագործներից մեկին, հայտնում է CNN-ը:

Մալոհ Ջեկորի Մեյսոնը ձերբակալվել է Կոլորադո նահանգում: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել՝ կապված 2 բանկի թալանման և Դենվերում գնդակահարության հետ: Նրա մասնակցությամբ հանցագործություններն իրականացվել էին սեպտեմբերին և նոյեմբերին:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ հանցագործի կալանավորումն ընթացել է առանց խոչընդոտների:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս