Եվրամիությունը նախագիծ է մշակել, համաձայն որի՝ փախստականների համար ամբողջովին կփակվի Հունաստանի և Մակեդոնիայի միջև սահմանը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:
Այժմ նախագիծը գտնվում է ակտիվ մշակման փուլում: Բալկանյան պետության ՆԳՆ տվյալների համաձայն՝ վերջին կես տարվա ընթացքում ավելի քան 335 հազար անօրինական ներգաղթյալ է ներթափանցել Եվրոպա Մակեդոնիայի Հանրապետության տարածքի միջոցով: Եվրոպա ներթափանցած փախստականների մեծամասնությունը սիրիացիներ են:
Տվյալ հարցի հետ կապված՝ Մակեդոնիան ինժեներապաշտպանական արգելապատնեշի շինարարություն է սկսել Հունաստանի հետ սահմանին: Այն կազմում է մոտ 10 կմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան