Պակիստանի համալսարանի վրա հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք զինված անձինք հարձակում են գործել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավարի համալսարանի վրա: Հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 50-ը վնասվածքներ են ստացել. փոխանցում է Reuters-ը: Դեպքի վայրում 2 պայթյուն է որոտացել:

Գործակալության տվյալների համաձայն՝ զինված անձինք կրակ են բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ: Պակիստանի ոստիկանությունը հայտնել է 2 ուժայինի ոչնչացման մասին:

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը:

Փեշավարի համալսարանում մոտ 3 հազար ուսանող է սովորում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս