Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը հրատապ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ: Գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար:
Վերջին օրերին հատկապես Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի՝ գերության մեջ նրանց կյանքը ծայրահեղ ծանր դարձնելով, այս իշխանություները փորձում են ահաբեկել յուրաքանչյուր ազատ միտք ունեցող և հանուն հայրենիքի, պետւթյան և արժանապատվության ընդվզող քաղաքացուն:
Իշխանություները իրավիճակը մոտեցնում է մի կետի, որը այլևս դառնում է բացարձակ անհանդուրժելի: Այս իրավիճակում, ոչ միայն Հայկի և Գևորգի, այլ նաև «իշխանության ներկայացուցիչների» կյանքը և առողջությունն է վտանգի ենթակա»: