Սիրիայի հայաբնակ Ղնեմիե գյուղն ազատագրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շաամ Թայմզ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի շարք գյուղեր, որոնց թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակչությունը զինյալ ահաբեկչական խմբավորումների պատճառով գյուղից արդեն 4 տարի է` հեռացել է: Այս մասին «Արմենպրես»­ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Հայաբնակ Ղնեմիեում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցված է 1875 թվականին տեղի բնակչության կողմից: Սակայն տեղացի
մեծահասակների վկայություններով` 1875­-ը համարվում է վերանորոգման թվականը, իսկ եկեղեցին շուրջ 300 տարվա պատմություն ունի:

1959 թվականին առաջնորդ Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի նախաձեռնությամբ ծրագրավորվում է կիսաքանդ եկեղեցու հիմնական կառուցումը:
Պաշտոնական հիմնարկեքը կատարվում է օգոստոսի 9­-ին, իսկ նորաշեն եկեղեցու օծումը` 1960 թվականի հուլիսի 31­-ին` Չեպեյանի ձեռամբ: 1997 թվականին
Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի կողմից վերանորոգվում է գմբեթը: 1991 թվականին կառուցվում է եկեղեցու սրահը:

Նախքան սիրիական պատերազմը Ղնեմիե գեղատեսիլ գյուղում կազմակերպվում էին սիրիահայ միությունների տարեկան ճամբարներն ու արշավները: Իսկ
ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հանդիպակաց կիրակին ուխտագնացություն էր կազմակերպվում դեպի Ղնեմիեի Սուրբ Գևորգ
եկեղեցի:




Լրահոս