Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը ծաղկաձորյան հավաքով` նախապատրաստվում է Հայաստանի և Եվրոպայի առաջնություններին:
«Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում են 4 մարզիկ, իսկ մեր մյուս ծանրորդները` Սոնա Պողոսյանը և Իզաբելա Յայլյանը վատառողջ են և չեն եկել Ծաղկաձոր: Նրանք թիմին կմիանան հանրապետության առաջնության ավարտին:
Այս տարվա ուսումնամարզական հավաքի խտությունը կապում եմ Օլիմպիական խաղերին լավ նախապատրաստվելու հետ: Որքան մարզիկն ավելի քիչ մնա տանը, այդքան ավելի լավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Մարզական հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին և կեզրափակվի 31-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին