ԻՊ-ը լայնամասշտաբ ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում. Եվրապոլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն»-ը լայնամասշտաբ ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Եվրամիության ոստիկանության ծառայությունը (Եվրապոլ):

«Եվրոպան ներկայումս բախվում է ահաբեկչության լուրջ սպառնալիքի հետ՝ վերջին 10 տարվա ընթացքում»,-ասվում է կազմակերպության կայքում:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ Փարիզի ահաբեկչությունները վկայում են ԻՊ գործունեության ակտիվացման մասին:

«Արտասահմանցի զինյալների թվի աճը նոր մարտահրավերներ է ստեղծում Եվրամիության անդամ երկրների համար: Նոր ահաբեկչություններ են սպառնում ԵՄ-ին,-նախազգուշացնում է Եվրապոլը,-անհրաժեշտ է անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ ահաբեկչության, ենթադրյալ ահաբեկչական բջիջների դեմ պայքարի համար, ինչպես նաև բարելավել ռազմավարությունը»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս