Լյուդմիլա Պուտինան կրկին ամուսնացել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, կրկին ամուսնացել է, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Կոռուպցիայի դեմ պայքարի հետազոտությունների Հիմնադրամի ղեկավար Գեորգի Ալբուրովին հայտնի է դարձել, որ Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունը:

«Սոբեսեդնիկ»-ի տվյալների համաձայն՝ Օչերետնայա ազգանունով անձնագիրը Լյուդմիլա Պուտինան ստացել է 2015թ. փետրվարի 2-ին:

ՌԴ նախագահի նախկին կնոջ ընտրյալը Միջանձնային հաղորդակցության զարգացման Կենտրոնի ղեկավար 37-ամյա Արթուր Օչերետնին է: Նա փոքր է նախկին առաջին տիկնոջից 20 տարով:

3d2763c3a6acd6d68bbdb745b0_5fb80631 (1)16d6233a9d3eb8a905060a0a6b_5fbf0631aa93196cdc617b2db9297e6c16_5fbf062d

Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան հայտարարեցին ամուսնալուծության մտադրության մասին 2013թ. հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած էին մոտ 30 տարի: 2014թ. ասուլիսի ընթացքում պատասխանելով «առաջին տիկնոջ» ճակատագրի մասին հարցին, ՌԴ նախագահը պատասխանել էր, որ մտադիր չէ ամուսնանալ, մինչև չամուսնացնի իր նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային:

 1143984735-pic4_zoom-1000x1000-88007




Լրահոս