Եվրոպայի առաջնությանը կցուցադրեմ այն, ինչ չկարողացա աշխարհի առաջնությանը. Ռոյս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը կիսվել է ընթացիկ տարվա իր ծրագրերով: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել է, որ շատ է ցանկանում օգտագործել իր պոտենցիալն ազգային հավաքականում:

«Ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, խուսափել վնասվածքներից և ուղևորվել Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Եվ այստեղ ես շատ կցանկանայի ցույց տալ այն, ինչ չկարողացա անել աշխարհի առաջնության ժամանակ»,- ասել է Ռոյսը:




Լրահոս