Ռուսաստանն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը կընդլայնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները շինարարության ոլորտում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Համառուսական ազգային ճակատ» միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում:

«Մենք կընդլայնենք Թուրքիայի դեմ սահմանափակումները շինարարության ոլորտում, որտեղ 300 թուրքական ընկերություններ են աշխատում՝ 50 միլիարդ դոլար պայմանագրերով»,-ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ հակաթուրքական պատժամիջոցների ընդլայնման շնորհիվ 87 հազար աշխատավայրերի ստեղծում է ակնկալվում:

Նշվում է, որ պատժամիջոցները չեն անդրադառնա արդեն կնքված շինարարարական պայմանագրերին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս