Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ին միացավ ևս մեկ կուսակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հրավիրվել է «Հայոց Հայրենիք» կուսակցության մշտապես գործող բարձրագույն մարմնի` կենտրոնական կոմիտեի և բյուրոյի նիստը, որի ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայոց Հայրենիք» կուսակցությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում համագործակցելով երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ` մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի հանրային և քաղաքական կարևորագույն գործընթացներին, մասնակցել բոլոր համապետական ընտրություններին, այժմ էլ, նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը, և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, որոշում է կայացվել վերակազմակերպվել այլ կուսակցությունների հետ, միաձուլման տարբերակով հիմնադրել նոր «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին:

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայություն




Լրահոս