Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հունվարի 30-ին և 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /8 արկ/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն