«Դուք կմոռանաք Փարիզն ու սեպտեմբերի 11-ը». ԻՊ գրոհայինները սպառնում են նոր ահաբեկչություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն»-ը նոր տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Արևմուտքի երկրներին: ԻՊ գրոհայինը թվարկում է այն երկրները, որտեղ հարձակումներ են իրականացվել, փոխանցում է The Guardian-ը:

Ֆրանսերենով ԻՊ գրոհայինը նախազգուշացնում է, որ Արևմուտքին ահաբեկչական նոր հարձակումներ են սպասվում, որոնք կստիպեն «մոռանալ Փարիզն ու սեպտեմբերի 11-ը»:

Ծայրահեղականի խոսքով՝ ԻՊ-ը պատրաստվում է միավորել Պիրենյան թերակղզին, իսկ Պորտուգալիայում և Իսպանիայում սարսափելի հարձակումներ են սպասվում, քանի որ մոտ 500 տարի այդ հողերից արտաքսել են մուսուլմաններին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս