Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը հրաժարվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից Հայկ Հակոբյանն այլևս չի լինի Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը: Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջում:

«Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը:

Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ շատերի բարձր գնահատականին արժանանալու համար, իսկ թերությունների համար…Դրանք ակտիվ աշխատանքի ընթացքում անխուսափելի են: Եղել և մնում եմ Փաստաբանների պալատի կողքին: Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության և լրատվության հետ՝ «բարիկադների մյուս կողմից»:




Լրահոս