Նախարարական ներկա-բացակա. ովքեր են հետևում վարչապետի հորդորին, ովքեր՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հրահանգել էր. «Ուշադրություն դարձրե՛ք աշխատանքային կարգապահության վրա: Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ չգնան»:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե նախարարներն ինչպես են կատարում վարչապետի հանձնարարականը:

Երեկ աշխատանքային օրվա ավարտից մոտավորապես 30 րոպե առաջ զանգահարել ենք բոլոր նախարարների ընդունարաններ՝ ճշտելու, թե արդյոք նախարարները տեղում են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղում չէր, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզում էր, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գործուղման էր: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գյուղնախարար Սերգո Կարապետյանի, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՏԿԱԻՆ Արմեն Երիցյանի, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալ չհաջողվեց, քանի որ նրանց ընդունարանների հեռախոսահամարները չէին պատասխանում: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ նրանք արդեն աշխատավայրում չէին, հակառակ դեպքում` ընդունարանի հեռախոսներին պատասխանողներ կլինեին:

Ի դեպ, նախարարներից Արտեմ Ասատրյանը, Հրանուշ Հակոբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արամայիս Գրիգորյանը եւ Վաչե Գաբրիելյանը, ըստ նրանց օգնականների, զանգահարելու պահին տեղում էին:




Լրահոս