Խաբի Ալոնսոն համաձայն չէ խաղադաշտից հեռացման որոշման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն անհամաձայնություն է հայտնել մրցավարի որոշման առնչությամբ: Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Բայեր»- դեմ խաղում մրցավար Կնուտ Կիրխերը 84-րդ րոպեին խաղադաշտից հեռացրել էր ֆուտբոլիստին` նրան երկրորդ դեղին քարտը ցույց տալով: Խաղն ավարտվեց առանց գոլերի` 0:0:

«Ես չեմ կարող չհամաձայնվել առաջին դեղին քարտի հետ, սակայն երկրորդը, իմ կարծիքով, անարդար է: Այնուամենայնիվ, մրցավարը հենց այդպիսի որոշում էր կայացրել: Սակայն ես դրա պատճառով չեմ պատրաստվում աղմուկ բարձրացնել», – Bild-ը մեջբերում է Ալոնսոյի խոսքերը:




Լրահոս