Կառլո Անչելոտին «Բավարիա» կտանի իր նախկին օգնականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի ապագա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է մյունխենցիների մարզչական շտաբում ներգրավել Պոլ Կլեմենտին, հայտնում է The Mirror-ը:

Վերջինս ներկայումս գլխավորւմ է «Դերբի Կաունտի» ակումբը, ով հանդես է գալիս երկրի երկրորդ առաջնությունում: Կլեմենտը վերջին ժամանակներս մշտապես իտալացի մասնագետի հետ է աշխատել: Կլեմենտն Անչելոտիի օգնականն է եղել նաև Մադրիդի «Ռեալ»-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի ավարտից հետո Խոսեպ Գվարդիոլան կլքի գերմանական ակումբը և կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն:




Լրահոս