Գյումրիում ծեծի է ենթարկվել և թալանվել 63-ամյա կին. կա կասկածյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 7-ին 63-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը։

Փետրվարի 7-ին՝ ժամը 09.25-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բնակչուհի Վ.Սուքիասյանը։

Նախնական տվյալներով՝ Վ.Սուքիասյանն իր տնակի դիմացի ձյունը մաքրելուց հետո փորձել է մտնել տնակ, սակայն այդ պահին դիմակավորված անձը բռնություն է գործադրել նրա նկատմամբ, ապօրինի մուտք գործել տնակ, դանակով հարվածել 63-ամյա կնոջ գլխի ձախ գագաթաքունքային շրջանին, ոտքով հարվածել կրծքավանդակի շրջանին ու հափշտակելով զգալի չափերի կանխիկ գումար՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:

Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս