Երևանի քաղաքապետարանը Հայ ազգային կոնգրեսին և «Նոր Հայաստան»-ին թույլատրել է մարտի 1-ին միաժամանակ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը բավարարվել է ամբողջությամբ, և նրանց արտոնվել է անցկացնել հանրահավաք և երթ` Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Գ.Լուսավորչի փողոց–Իտալիայի փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով:
«Նոր Հայաստան»-ի դիմումը բավարարվել է մասամբ: Ըստ այդմ, նրանց արգելվել է վրանների տեղադրումն ու շուրջօրյա հավաքը, սակայն հանրահավաքի ու երթի մասին իրազեկումն ընդունվել է ի գիտություն: