ԱՄՆ պետդեպարտամենտում դժվարացել են պատասխանել Էրդողանի հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին ստիպված է եղել բառեր փնտրել, որպեսզի պատասխանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցին, գրում է ntv.ru-ն:

Օրերս Էրդողանը առաջարկել է Միացյալ Նահանգներին ընտրություն կատարել քրդերի և Անկարայի միջև:

Ջոն Կիրբիին չի հաջողվել հստակ պատասխանել: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է երկու կողմերի հետ: Ըստ նրա՝ Վաշինգտոնում քրդերին ահաբեկիչներ չեն համարում: Պատասխանելով RT-ի թղթակցի այն հարցին, թե որ կողմն է առավել արդյունավետ պայքարում ԻՊ-ի դեմ, նա ասել է, որ կողմերից յուրաքանչյուրը յուրովի է պայքարում:

Ինչ վերաբերում է սիրիացի քրդերի համար Ամերիկայի կողմից զենքի մատակարարման մասին տեղեկությանը, որը հայտնվել է ահաբեկիչների ձեռքին և ուղղվել Թուրքիայի դեմ, ապա, Կիրբիի խոսքով, Սպիտակ տանը տեղյակ են, և իրավիճակը վերահսկվում է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս