Կրեմլում զգուշության կոչ են անում Մերկելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նման հայտարարությամբ նա մեկնաբանել է Անգելա Մերկելի խոսքերը՝ Սիրիայում ռուսական ռմբակոծություններից խաղաղ բնակչության տառանքների մասին:

«Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլերի խոսքերին, ապա, անկասկած, պետք է ուշադրությաուն դարձնել, որ, չնայած նման բազմաթիվ հայտարարություններին, դեռևս ոչ մեկի կողմից այդ խոսքերի հաստատում չի ներկայացվել»,- հայտարարել է Պեսկովը:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում ավիահարվածներ է հասցնում բացառապես ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակիչներ չկան:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլերը մեկնել էր Թուրքիա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս