«Արդար Ռուսաստան»-ը ստորագրահավաք է սկսել Մեդվեդևի հրաժարականի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը հայտարարել է ստորագրահավաք սկսելու մասին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտարարել է պատգամավոր Օլեգ Պախոլկովը:

Նրա խոսքով՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներն ամբողջ Ռուսաստանում մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Պախոլկովը հավելել է, որ այսօր պատգամավորները բաց ուղերձ կհղեն կառավարությանը:

Նշվում է, որ պատգամավորները մտադիր են 10 միլիոն ստորագրություն հավաքել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս