Ռուսաստանը վաղուց էր նկատել Թուրքիայի ոչ ադեկվատ պահվածքը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ղեկավարությունը կորցրել է իրականության հետ կապը, դա տեղի է ունեցել դեռևս Սու-24-ի կործանումից առաջ: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան վաղուց էր նկատել, որ Անկարան ոչ ադեկվատ պահվածք է դրսևորում: Սակայն ռուսական իշխանությունները հույս ունեին, որ թուրք գործընկերները խելամիտ գործեն:

«Այդ ոչ ադեկվատ պահվածքն իհարկե նկատվել էր, սակայն մենք հույս ունեինք, որ առողջ միտքը կհաղթի, և թուրքերը կհասկանան, որ մենք հարևաններ ենք և ոչ մի վատ բան չենք արել, այլ, ընդհակառակը, ինչպես նշում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, աչք ենք փակել շատ դեպքերում»,- նշել է Լավրովը:

Նախօրեին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ պաշտոնական Թուրքիան ներողություն կխնդրի Սու-24-ի կործանման համար և կպատժի մեղավորներին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս