Ուիթնի Հյուսթոնն ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է. այսօր երգչուհու մահվան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան օրն է: Նա մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին Կալիֆորնիայում: Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով: Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել:

Նա ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեկ ալբոմ: Առաջինը “Whitney Houston” (1985) ալբոմն էր, որին հաջորդեցին ”Whitney” (1987), ”I’m Your Baby Tonight” (1990), ”My Love Is Your Love” (1998), ”Just Whitney…” (2002), ”One Wish: The Holiday Album” (2003) և ”I Look to You” (2009) ալբոմները:

2009 թ. երգչուհին թողարկեց իր վերջին` “I Look To You” (Բառացի թարգմանությամբ`«Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է:

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջության վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու Nothing, But Love համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Ուիթնի Հյուսթոնը մահացել Բևեռլի Հիլթոն հյուսանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով:




Լրահոս