Լեոնարդո դի Կապրիոն, կարծես, արժանի մրցակից ունի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը խաղալու հարցում. գրում է lifenews.ru-ն:
Հոլիվուդում ռեժիսոր Թոմ Հուփերի «Աղջիկը` Դանիայից» դրամայի պրեմիերայից հետո ակտիվորեն սկսեցին քննարկվել ֆիլմում երկրորդ պլանի դեր խաղացած դերասան Մատիաս Շոնարթսի նմանությունը ՌԴ լիդերին:
38-ամյա բելգիացի դերասանը, ի տարբերություն Դի Կապրիոյի, շատ նման է Պուտինին: Նա նաև հիշեցնում է ռուս լիդերին իր դեմքի միմիկայով, շարժուձևով:
Սակայն կինոկրիտիկները չեն շտապում բարձր գնահատել Շոնտարսի շանսերը, քանի որ երազանքի դերին հավակնում է առաջին մեծության չորս դերասան, իսկ բելգիացի սկսնակ դերասանը դեռ ոչ մի նվաճաց տիտղոս կամ մրցանակ չունի` բացի ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի կողմից տրված Acting Award Prize երկրորդական մրցանակից: