ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Երեկվանից արդեն Սերժ Սարգսյանի հերթական խորհրդականի պաշտոնը զբաղեցրած 70-ամյա Գորիկ Հակոբյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում փոխարինեց օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը:
Ու թեև մեր երկրում նման կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն ԱԱԾ պաշտոնական կայքէջում տնօրենի պաշտոնը դեռևս Գորիկ Հակոբյանն է «զբաղեցնում»:
Հանրապետության կադրային փոփոխությունը, սակայն, չի վրիպել Վիկիպեդիա ազատ հանրագիտարանի «աչքից»: Երեկ նոր նշանակումներից երկու ժամ էլ չանցած՝ հանրագիտարանն արդեն որպես ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին է հիշատակել: Մինչդեռ պաշտոնական կայքէջը չի շտապում փոփոխություններն արձանագրել: