Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Խանջյան փողոցում՝ վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, ով կլիներ մոտ 45-50 տարեկան: Դեպքի վայրում ականատեսները ոստիկաններին հայտնել են, որ վրաերթի ենթարկված հետիոտնը փողոցն անցնելուց է եղել չթույլատրելի հատվածով, երբ սպիտակ գույնի VAZ 21-07 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրան և շպրտել հանդիպակած գոտի: Ոստիկանությունը պարզում է վրաերթի հետևանքով մահացածի, վրաերթ կատարողի ինքնությունը:
Մահվան ելքով վրաերթ Խանջյան փողոցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ