Այդ շղթայից բժիշկը «ատկատ է» ստանում, ե՞րբ եք սրա վերջը տալու. Նաիրա Զոհրաբյանը` փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայից բերված նույնանուն դեղամիջոցը բացարձակապես իրենց ազդեցությամբ տարբերվում են Հայաստանի դեղատներում վաճառվող նույնանուն, նույն գունային ելևեջներով դեղերից: ԱԺ-ում «Դեղերի մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման հարց հնչեցրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորի հարցին պատասխանեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով նշեց, որ  եվրոպական և հայաստանյան շուկաներում դեղերի տարբերությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Նրա խոսքով` դա կարող է կապված լինել նաև դեղերի տեղափոխման ու պահպանման հետ:

ԲՀԿ նախագահը սակայն ընդգծեց, որ  չի կարծում, թե դեղի տեղափոխման ու պահպանման խնդիրներով է պայմանավորված իր ասած խնդիրը:

«Ճկուն աշխատում է դեղատներ-պոլիկլինկաներ հանցավոր կապը: Բժիշկները դուրս են գրում դեղեր, մատնացույց անում, թե կոնկրետ որ դեղատնից գնի, և բոլորս լավ գիտենք, որ այդ շղթայից բժիշկը «ատկատ է» ստանում: Ե՞րբ եք սրա վերջը տալու»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Փոխնախարարը նշեց, որ  սրա դեմ պայքարելու ձևը հետևյալն է. բժշկի կողմից դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն միայն դեղատոմսով, հակառակ պարագայում՝ մեծ տուգանքներ են նախատեսված.




Լրահոս