ՆԱՏՕ-ի կարծիքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ ռուսական ինքնաթիռները բազմիցս խախտել են Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը. փոխանցում է Interfax-ը:
«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի տարածքը»,-ասել է Ապատուրայը:
Դաշինքի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը:
«ՆԱՏՕ-ն և Թուրքիան հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում Ռուսաստանին դադարեցնել Թուրքիայի օդային տարածքի խախտումները »,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ այսօր ակնհայտ է տարածաշրջանում ռազմական ակտիվության բարձր մակարդակը, որի համար պատասխանատու է Ռուսաստանը: