Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուին:
«Ադրբեջանցի ժողովուրդն այս ծանր օրերին, ինչպես և միշտ, թուրք ժողովրդի կողքին է», -ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության պատճառով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել էր Ադրբեջան այցը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է իր թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ դեռևս որոշում չի ընդունվել այն մասին, թե արդյոք Ադրբեջանը կմիանա իսլամական կոալիցիային:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան