Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին կասկածում են միջոցների անօրինական շրջանառության մեջ. գրում է The Independent-ը:
Ինչպես նշում է պարբերականը, գործ է հարուցվել՝ թուրք գործարար Մուրադ Հաքան Ուզանի հայտարարության հիման վրա, ով համարվում է Էրդողանի քաղաքական օպոնենտը և բնակվում է Ֆրանսիայում: Գործարարը պահանջել է Իտալիայի իշխանություններից հետաքննել միջոցների ծագումը, որոնք Բիլալ Էրդողանը տեղափոխել է Իտալիա:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Էրդողանի որդին Իտալիա է մեկնել կնոջ և երեխաների հետ Ջոն Հոփկինսի համալսարանում դոկտորական աստիճան ստանալու համար:
Դեռևս 2013թ. թուրքական դատախազությունը կասկածել է Բիլալ Էրդողանին փողերի լվացման մեջ:
Ավելի վաղ Բիլալ Էրդողանը հերքել էր ռուսական իշխանությունների մեղադրանքներն այն մասին, որ Թուրքիայի նախագահի ընտանիքը համագործակցում է ահաբեկիչների հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան