Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն ուրախ է, որ մարզիչ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Բավարիա»-ն:
«Ես Անչելոտիին հանդիպել եմ ՊՍԺ-«Չելսի» խաղի ժամանակ: Հպարտ եմ, որ նրա ընկերն եմ, և մեր ընկերությունը չի սահմանափակվում միայն ֆուտբոլով: Կառլոն շատ լավ մարզիչ է, բայց առաջին հերթին` լավ մարդ: Ես ուրախ եմ, որ նա կգլխավորի այնպիսի հզոր ակումբ, ինչպիսին «Բավարիա»-ն է»,-ասել է Ռոնալդոն. փոխանցում է Calciomercato-ն:
Հավելենք, որ Անչելոտին կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային, ով էլ իր հերթին կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն: