ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մերժել են ՌԴ-ի՝ Սիրիայի հարցով բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 6 անդամ երկիր, որոնց թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, մերժել են Ռուսաստանի բանաձևը, որը պահանջում է հարգել Սիրիայի սուվերենությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հերքել են բանաձևը դեռևս փաստաթղթի քննարկումից առաջ:

Դիվանագետների խոսքով՝ ռուսական նախագիծն ապագա չունի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև էր ներկայացրել, որով պահանջում էր դադարեցնել Սիրիայի սուվերենության խաթարումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս