Լուկաշենկոն իր աջակցությունն է հայտնել Ասադին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր զորակցությունն է հայտնել սիրիացի ժողովրդին՝ երկրի տարածքային ամբողջականության և սուվերենության համար պայքարի հարցում, փոխանցում է Korrespondent.net-ը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ուղերձ է ստացել Բելառուսի նախագահից՝ զորակցման խոսքերով:

Ուղերձում հաստատվում է, որ Բելառուսը մտադիր է զարգացնել Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ ընդլայնելով համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Ավելի վաղ Բաշար Ասադը հայտարարել էր, որ նա պատրաստ է հրադադարի ռեժիմ սահմանել՝ պայմանով, որ ահաբեկիչները չեն օգտագործի այն իրենց նպատակների համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս