«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են միակ մայրուղին, որի միջոցով մատակարարում էր իրականացվում սիրիական բանակին Հալեպ քաղաքում: Այս մասին հայտնում է Al Masdar պարբերականը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ կառավարական զորքերը գրոհայինների հարձակման արդյունքում նահանջել են Ռասմ ան-Նաֆալ գյուղից: Սիրիական զորքերը պատրաստվում են հակահարված հասցնել:
Հիշեցնենք, որ Հալեպում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ գործողություններ են ծավալվում՝ օդից ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ:
Ավելի վաղ իսպանական El Pais-ի հարցազրույցում երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ հարձակման միակ նպատակը ոչ թե Հալեպի գրավումն է, այլ` Թուրքիայի տարածքից մատակարարման դադարեցումը՝ ծայրահեղականների դիրքերը թուլացնելու նպատակով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան