Ցանկացած համագործակցություն ինձ համար ողջունելի է. Նաիրա Կարապետյանը` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցա կազմելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվող ՀՀԿ-ՀՅԴ ուժերի միջեւ իշխանական կոալիցիա կազմելու հարցը, կարծես թե,  դեռեւս շարունակվում է ձգձգվել, քանի որ վերջնականապես չի հստակեցվում, թե երբ է  կողմերի միջեւ հուշագիր ստորագրվելու:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Հուշագրի ստորագրման ժամկետ, իհարկե, չեմ կարող ասել, բայց ցանկացած համագործակցություն ինձ համար  ողջունելի է, որովհետեւ ցանկացած նոր ձեւաչափ եւ  նոր ուժ  իր հետ բերում է նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաեւ կիսում է պատասխանատվությունը եւ կատարում է աշխատանքը միասին: Եթե դու քաղաքական ուժ ես եւ մտահոգ ես երկրի զարգացման համար, այլ ոչ թե սեփական կշռի բարձրացման համար, դու պետք է համագործակցության համար բաց լինես: Իսկ ՀՀԿ-ն դա ապացուցում է` զիջելով եւ զոհելով նախարարական պաշտոններ: Ինչ խոսք ես սպասում եմ, որ սա պետք է առաջընթաց ապահովի»:




Լրահոս