Ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի եւ նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջեւ, ով հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։
Այս մասին գրում է “Հրապարակ” թերթը եւ հավելում. “Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնը զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը, ով վերջին օրերին հայտնվել է մամուլի թիրախում եւ ով եւս հարստությամբ չի զիջում Քեհեյանին։ Նշենք, որ Քեհեյանն այն “համարձակներից” է, ով ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում։ Համակարգում խոսում են, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործունեությունը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության ներքո”,- գրում է “Հրապարակը”
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում