“Թաղեմ բոյդ, Հակոբ”,-երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին։
“ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետեփց ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել։ Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել։ Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է։ Այդպիսով ավարտվել է նաև պատգամավորների աշխատանքը և մինչև աշուն նրանց հիմնական մասն այլևս չի երևա ԱԺ-ում։ Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որևէ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել”,-“Հայկական ժամանակը” ։
Մանրամասները՝ այսօրվա համարում