ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում, կուսակցական գործիչը ԳԻՐՔ է գրել։ Մեր ձեռքում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված “Մարզական Հանրագիտարան” անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է “Հանրագիտարանի” ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծաոուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Սռաքելյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը։
Միանգամից նշենք՝ շշմելու գիրք է “գրել” Գագիկ Ծաոուկյանը ու զարմանալի է, թե ինչու մինչ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որևէ գրական տիտղոս չի պարգևել Ծառուկյանին։ Նախկինում Վ. Առաքելյանի ու Մ. Իսպիրյանի հեղինակությամբ 2 անգամ հրատարակվել է “Մարզական Հանրագիտարան”, իսկ այս անգամ հեղինակների թվում ավելացել է նաև Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծաոուկյանի անունը, ընդ որում, պատվավոր պրոֆեսոր տիտղոսով, որը միգուցե նոր տիտղոս է գիտության ոլորտում ու կրում է բացառապես ՀԱՕԿ նախագահը։ Հայկական սպորտի պատմության, Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ միասին “Մարզական Հանրագիտարանում” տեղ են գտել Հայաստանի պետական ու քաղաքական ներկա վերնախավը ներկայացնող գրեթե բոլոր անձերը, իսկ ամենամեծը հենց գրքի համահեղինակ Գսհիկ Ծառուկյանին նվիրված կենսագրական հոդվածն է, որը սկսվում է, սակայն, 1989 թ.-ից։
Շարունակությունը՝ այսօրվա համարում։