Ալիևը մեկնել է Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թեհրան: Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ օդանավակայանում Ադրբեջանի պատվիրակությանը դիմավորել է Իրանի կապի և բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

Վաեզիի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի՝ Իրան կատարած այցի ընթացքում ակնկալվում է, որ 10-ից ավելի համաձայնագրեր կստորագրվեն Իրանի և Ադրբեջանի միջև: Կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ պատժամիջոցների չեղարկման ֆոնին: Ինպես նաև կքննարկվեն Իրանի կողմից Վրաստանին գազի մատակարարման հարցը:

Իրանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով առաջին բանակցություններն են՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկումից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս