Գրագիտությունը, որ մարդու մեջ կա, բայց Աստծով չէ, որքան էլ զորեղ լինի` կքանդվի: Ճահիճները, որ բազմապատկել եք սփռելով գարշահոտություն ու անարդարություն ձեզ չի վախեցնում, քանի որ արդեն սկիզբ է առել Աստծո նախաձեռնած փոփոխությունը, անհոգ մի՛ եղեք ձեր ցոպության ու շվայտության ճահճով շրջապատված:Տերը անսահման արդար է ու վայ խեղճերի ու թշվառների ունեցվածքը փախցնողներին: Տերն ասում է, ամեն ինչ կքանդեմ ու նորը կսկսեմ, նախատեսե՞լ եք ձեր արածների մեջ այն, ինչը ձեզ կտանի նոր աշխարհի մուտքով ներս: Հասկանում եմ, որ ձեզ ապահովված եք համարում, աշխարհի մեծերի հետ ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով, դրա հմար ոչ մեկին թույլ չեք տալիս մուտք գործել քաղաքական դաշտ, բայց ինչ են ձեր կողմից “հռչակված հայրերը” Տիրոջ ցասման առաջ: Ողջ աշխարհի կաթոլիկները համոզված են, որ հավատի լույսը ճառագում է Հռոմից, մենք համոզված ենք, որ այն ճաճանչում է Ռուսաստանից: Դուք գիտեք , որ ձեր ուրախությունը սպառվում է, քանի որ փակվում են ճանապարհները: Անցել է կեղծ խոստումների ժամանակը որևէ մեկի թելադրանքով, որևէ կառույցի խորհրդատվությամբ հայը չունի փրկության ճանապարհ: Այսօր ժամ չէ պատմական Հայաստանի սահմանները պահանջելու, հիմա եղածը չկորցնելն է մեր գերխնդիրը:
ՈՒնենք արդյոք բավարար հնարավորություններ ու որակներ այս իրավիճակը հաղթահարելու համար, զինված ու պաշտպանված է միայն այն անձը, ով ատրճանակի հետ ունի նաև փամփուշտներ: Մենք պետք է պատրաստենք այն նավը. հանձնել այն ուրիշների հոգածությանը այսօր` ինքնասպանություն է: Այսօր ամեն ինչ վկայում է, որ դեպի նոր դարաշրջան ենք հոսում, մենք այդ հոսքի մեջ ենք, և փրկվելու է նա, ով միասնական է ու արդարացի:Այսօր ավելի կարևոր է հոգևոր արժեքների ներմուծումը, քան ֆինանսական ներդրումը, որի մասին զառանցում են ամենուրեք: Այսոր մեր <<ծովից ծովը>>ոչ թե տարածքն է, այլ մարդկանց միասնությունն ու Տիրոջ հանդեպ հավատարմությունը: Մեր երկրի հնարավորությունները այնքան են մաշվել, ուր մահվանից մազապուրծ անգամ տասնյակ հայերի ի զորու չենք տեղավորել, ուր մնաց հարյուր հազարավորները, որ թաքնված էին Թուրքիայում և այսօր բացեիբաց խոստովանում են, որ հայ են, իսկ ինչո՞ւ չի համախմբվում աշխարհով մեկ ծավալված հայությունը, որովհետև կորցրել են Տեր Աստծո հետ կապը, ամեն մեկը իր հատվածական շահերի շրջանակում որոնում է օգուտ ու չի կամենում իրեն ծանրաբեռնել եղբայրակցին օգնություն ցույց տալով:
Ես արդնացման զանգ եմ հնչեցնում այն մարդկանց համար, ովքեր կմիաբանվեն, դեն կդնեն ամեն նյութական և Աստծո աջակցությամբ, բաց սրտով ու քրիստոնեից արժեքներով համակված նորից իրական դարձնեն հայ ժողովրդի միասնականությունը: Համոզված եմ, որ մեր ժողովրդի կորած գառներին ետ բերելով մշտնջենապես կիջացնենք նրա գլխին Աստծո օրհնությունը:Պետք չէ հավատալ աշխարհի հզորներին, նրանց արդարությունը սեփական շահն է, իսկ խիղճը գտնվում է ոսկու քսակի մեջ: Նրանք կարող են երկար ու համոզեցուցիչ խոսել արդարությունից, սակայն թույլ տալ, որ տուժածներին ի սպառ բնաջնջեն: Խոսքերիս վառ արտահայտությունը Թուրքիայում բարձրացված քրդական խնդրի լուծման գործնթացն է: Աշխարհի մեծ տերությունները այն փորձում են պահել գոլ:
Աստված չի սիրում երեսպաշտություն: Ձեզ հայեր չհասկացող մի՛ ձևացրեք, ձեզ չեն խնայելու: Ձեր տան մեջ դուք վերածվել եք հօգուտ ուրիշի գործող դարպասապահի: Այսօր եկել են անձնուրաց մարդկանց ժամանակները: Ով իր մեջ ուժ է զգում, պետք է պատրաստ լինի, լինել առաջամարտիկ և կորցնել ամեն ինչ: Ես կոչ եմ անում լավ գիտակցելով, որ Աստված գործելու է անվրեպ, իսկ հայ ժողովուրդը իր բոլոր վորակներով կարող է դառնալ Աստծո կամքը առաջ տանողներից մեկը:
Հարգելի՛ հայրենակիցներ , Աստծո հավատարիմ հայեր, միավորվե՛ք և դուք կստանաք Աստծո օրհնությունը և աստված ձեզ հուսախաբ չի անի: Մի՛ վախեցեք սա շահարկություն չէ, որ շահես կամ ոչ: Սա Աստծո շնչից և էությունից բխող կենդանի ճանապարհն է, այդ պատճառով գիտեմ, որ այն ներս կթափանցի բոլոր կարդացողների սրտերը:
ԱՐԱՐԱՏ
21.06.2013թ.