Նեպալում անհետացած ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում հայտնաբերվել են Tara Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի բեկորները, որն առավոտյան անհետացել էր Նեպալի լեռներում: Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ուղևորների մահվան մասին հայտնել է Նեպալի տուրիզմի նախարարությունը: Ինքնաթիռում մոտ 21 մարդ է գտնվել: Ոստիկանության փոխանցմամբ՝ տեղի բնակիչները հայտնել են ջունգլիներում պայթյունի և հրդեհի մասին:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը կարող էր բախվել լեռանը առավոտյան մառախուղի մեջ:

Նշվում է, որ ուղևորների թվում երեխաներ կան, ինչպես նաև` զբոսաշրջիկներ Չինաստանից և Քուվեյթից:




Լրահոս