Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառ կտրելու կասկածանքով, Սևան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից, “ԳԱԶԵԼ” մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել 1983 թ. ծնված Դավիթ Ղ.-ին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա “ԳԱԶԵԼ”-ում բեռնված կտրտված ծառերը առանց համապատասախան թույլտվության ապօրինի կտրել է Իջևանի անտառից՝ Երևան տեղափոխելու և վաճառելու նպատակով:
Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին: