Սիրիայում Ռուսաստանի միջամտությունն ուժգնացրել է հումանիտար աղետը. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածները բարելավել են սիրիական իշխանությունների դրությունն ու վատթարացրել Սիրիայում մարդասիրական իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի միջամտությունն ու ավիահարվածներն ամրապնդել են Ասադի ռեժիմն ու էլ ավելի ուժգնացրել հումանիտար աղետը»,-ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:

Իր ելույթում Օբաման կրկին հայտարարել է, որ Բաշար Ասադի ճակատագրի հարցով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի միջև տարաձայնություններ կան: Նրա խոսքով՝ առանց Ասադի հրաժարականի՝ սիրիացիները չեն կարողանա խաղաղ ապրել և պայքարել ահաբեկչության դեմ:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է պայքարել «Իսլամական պետության» դեմ հնարավոր բոլոր միջոցներով: Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան       




Լրահոս