«Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին կարող է լքել իր ներկայիս ակումբն ու միանալ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթեր»-ին:
The Guardian-ը հայտնում է, որ Տոտին որոշել է հեռանալ հռոմեական ակումբից՝ Լուչանո Սպալետիի հետ կոնֆլիկտի պատճառով: «Ռոմա»-ի պատմության լավագույն ռմբարկուն հայտարարել է, որ չի ցանկանում Ա Սերիայի որևէ այլ ակումբ տեղափոխվել և դիտարկում է այլ երկիր տեղափոխության տարբերակները: Ֆուտբոլիստը, հավանաբար, կգերադասի կարիերան շարունակել «Լեսթեր»-ում: