1993 թ. ծնված Նարե Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում գործող մարմնամարզության սրահի հանդերձարանից գողացել են իր սպորտային տաբատը և պայուսակից` գումար` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաբատը գողացել է 1997 թ. ծնված Սառա Ղ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել տաբատը:
Քննությունը շարունակվում է: